Eng | Հայ
Գաղտնիության ապահովումըՀետադարձ կապ

Լավ ավանդույթները շարունակվում են

Արդեն 7-րդ տարին է, ինչ Վայրի Բնության և Մշակութային արժեքների հիմնադրամը իրականացնում է իր ավանդական դարձած ծրագրերից մեկը՝ Համահայկական Նկարչական մրցույթ նախագիծը:

Այս գունագեղ մրցույթը հնարավորություն է տալիս աշխարհով մեկ սփռված հայ երիտասարդներին միավորվելու բնապահպանության շուրջ:

Համահայկական նկարչական  օրվա իրականցման ամսաթիվն ու  տեղը փոխվում է տարեց տարի, և ամեն տարի տեղի են ունենում բազմաթիվ նորամուծություններ, մինչդեռ մրցույթի գաղափարը երբևէ չի փոխվում՝ Բնության և մշակույթի պահպանություն:

Համահայկական Նկարչական մրցութ նախագիծը հնարավորություն է բազմաթիվ երեխաների և երիտասարդների համար՝ բարձրաձայնելու իրենց հայրենի բնաշխարհի մասին գույների և պատկերների միջոցով, վերածելով մայրաքաղաքը արվեստի բացօթյա ստուդիայի:

Նկարներից լավագույները ժյուրիի կողմից ընտրվելուց հետո կներկայացվեն համահայկական Նկարչական օրվա պաշտոնական վեբ կայքում:

Ահա և նախորդ տարիների մրցույթերի արդյունքները.

2008    2009    2010    2011    2012