Eng | Հայ
Գաղտնիության ապահովումըՀետադարձ կապ

Համահայկական նկարչական մրցույթի մասնակցության կանոններ

Համահայկական նկարչական մրցույթի մասնակցության կանոններ

Մրցույթը կմեկնարկի օգոստոսի 30-ին և կավարտվի նոյեմբերի 30-ին: 

Յոթերորդ Համահայկական նկարչական մրցույթի թեմաներ

  1. Մի արջի պատմություն (պատկերապատում)
  2. Եթե թևեր ունենայի. Հայաստանի թռչունները
  3. Երևանի կենդանաբանական այգի  2025
  4. Պաշտպանի՛ր օզոնային շերտը, քանի որ այն քեզ է պաշտպանում

Նկարչական մրցույթի մասնակիցները կարող են տեղադրել իրենց լավագույն նկարները paintingday.sunchild.am կայքում: 

Մրցույթին կարող են մասնակցել երեք տարիքային խմբեր ՝ 

  • I խումբ՝   5-8 տարեկան
  • II խումբ՝   9-12 տարեկան
  • III խումբ՝   13-16 տարեկան 

Այս երեք  տարիքային խմբի լավագույն  նկարների հեղինակները  հոկտեմբերի 25-ին կմասնակցեն Երևանում կայանալիք «Նկարչական օր» միջոցառմանը:

Ի գիտություն

Մրցույթի հաղթողները պետք է իրենց   աշխատանքների  բնօրինակները փոստի միջոցով ուղարկեն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (Հայաստան, Երևան 0025, Մյասնիկյան փող., 20 շենք): Մրցույթում հաղթած նկարները դառնում են հիմնադրամի սեփականությունը,: