Eng | Հայ
Գաղտնիության ապահովումըՀետադարձ կապ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես բերեց բջջային հեռահաղորդակցության ոլորտի բոլորովին նոր պատկերացումներ ու մոտեցումներ, որոնց իմաստն այն էր, որ բջջային ծառայությունները հետայսու հասանելի են լինելու բոլորին և ոչ թե սահմանափակ թվով մարդկանց: Ընկերությունը դարձավ բազմաթիվ մարդկանց ընտրությունը: Արտասահմանյան օպերատորների հետ ռոումինգային գործընկերության շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս հայ բաժանորդներին կապ պահպանելու հայրենիքի հետ, որտեղ էլ որ լինեն:

Երևանի կենդանաբանական այգին 70 տարվա փորձառատ ճանապարհ է անցել: Այգու կառուցապատման աշխատանքները մեկնարկել են 1941թ-ին: Սակայն այգին իրենից ոչ միայն շինությունների և ենթակառուցվածքների համադրություն է ներկայացնում, այլ նաև այն կենդանի մարմին է, որի ձևավորման և զարգացման գործընթացն անընդհատ և շարունակական աշխատանք է: